ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Արարատ Զուրաբյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

Արարատ Զուրաբյանը՝  Երևանի քաղաքապետի թեկնածու
24.07.2018 | 10:49

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերն սկսել են թեկնածուներ փնտրել, և ԲՀԿ-ում, կարծես, գտել են:
«Կուսակցության ներսում հակված են Արարատ Զուրաբյանի թեկնածությանը: Ըստ երևույթին, ԲՀԿ-ի ցուցակը հենց նա էլ կգլխավորի: Ներկուսակցական քննարկումները դեռ չեն ավարտվել, բայց բոլորի համար էլ ընդունելի տարբերակ է Զուրաբյանի առաջադրումը»,- ասաց ԲՀԿ-ական մեր զրուցակիցը, հավելելով, որ Զուրաբյանն է փոքր-ինչ տարակուսում, չեմուչում անում, բայց եթե կուսակցությունը որոշի, չի կարող առարկել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ